Իրանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ նախագծերի իրականացումը
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների լուրջ մասնակցությամբ կարագացվի «Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագրի իրականացումը։
Ջալալին նշել է, որ Իրանը ողջունում է Ռուսաստանի ներկայությունը տրանսպորտի և տարանցման ոլորտում ենթակառուցվածքների ստեղծման և ամբողջականացման համար։ Անդրադառնալով երկու երկրների միջև լայնածավալ փոխգործակցությանը՝ Լևիտինն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղին։
Նշվում է, որ ներկայումս Իրանը և Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։
Добавить комментарий