
Կիրանցում սահմանի երկայնքով կառուցված 150 մետրանոց պատի մյուս կողմում արդեն ադրբեջանական հենակետն է. բնակիչ «News.am»
Տավուշի մարզի Կիրանց գյուղում օրեր առաջ ավարտվել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով քարե պատի կառուցման աշխատանքները. պատը 150 մետր երկարություն և 3 մետր բարձրություն ունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ պատը ձգվում է նախկին միջպետական ճանապարհի ծայրից մինչև նոր կառուցված ճանապարհի սկիզբ:
«Պատի մյուս կողմում արդեն ադրբեջանական հենակետն է տեղադրված ու դրոշը: Գյուղի ցանկացած հատվածից, նաև նոր կառուցված ճանապարհից տեսանելի է ադրբեջանցի սահմանապահների շարժը: Մի քանի օր առաջ այնտեղ տրակտորով աշխատանքներ էին իրականացվում, այն հատվածում, որտեղ ժամանակին ավտոլվացման կետ կար: Երևի թե, դիտակետ են կառուցում»,-պատմեց Աճարկուտի բնակիչը:
Նրա խոսքով, բնակիչները վախենում են երեխաներին միայնակ թողնել գյուղի այդ հատվածներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Добавить комментарий