Tatoyan

Սահամանամերձ բնակիչերի անվտանգությունը հնարավոր է միայն այդ դեպքում. Թաթոյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի սահմանամերձ գյուղերի հարևանությամբ են, իսկ որոշ հատվածներում հենց Հայաստանի տարածքում: Ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սահամանամերձ բնակիչերի պաշտպանությունը, անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բացառենք Բաքվի Հանրապետության (խմբ․) զինված ծառայողների ներկայությունը»,- նշել է նա։

Նախկին ՄԻՊ-ն ընդգծել է, որ ադրբեջանական զինծառայողները գնալով ավելի դաժան խոշտանգումներ են իրականացնում հայ հասարակության ու հայ զինծառայողների նկատմամբ, դրա մասին վկայում են 2022թ. սեպտեմբերի 12-13 հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի ուղղությամբ։

«Հատուկ ուզում եմ նշել, որ սա արվում է ադրբեջանական իշխանությունների հովանու ներքո, հակառակ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ այդ մարդիկ մինչև այսօր ենթարկված չեն պատասխանատվության, որևէ մեկը։ Ես սրա մասին միշտ եմ ասում, հավանաբար այդ նույն խոշտանգող զինծառայողներն այսօր մեր սահմանների մոտ են կանգնած, անգամ ներխուժած են Հայաստանի Հանրապետության տարածք»,-ընդգծել է նա։ 

Добавить комментарий

From the author