Опубликовано detq-editor -
Բարեկամական երկրները կարող են միանալ ՀԱՊԿ-ին. Սիդորով

Բարեկամական երկրները կարող են միանալ ՀԱՊԿ-ին. Սիդորով

ՀԱՊԿ միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորություն կա, և բարեկամական երկրների համար առկա են կազմակերպությանը միանալու բոլոր հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Կազմակերպության ընդլայնման հնարավորություն եղել է, կա և կլինի։ Այն բարեկամական երկրների համար, որոնք կցանկանան սկզբի համար լինել կազմակերպության գործընկերներ, դիտորդներ, հետո՝ կազմակերպության անդամներ, բոլոր հեռանկարները բաց են։ Դրա համար առկա իրավական բազա կա, բայց ես առաջ չեմ ընկնի»,- ասել է նա։

Սիդորովը հայտնել է, որ եթե ՀԱՊԿ անդամ պետությունների թիվը մեծանա, իրենք պատրաստ կլինեն ընդունել համատեղ օպերատիվ պատրաստվածության ընդհանուր համակարգում։

Նա հավելել է, որ կազմակերպությունում չեն բացառում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների մասնակցությունը համատեղ զորավարժություններին։ Պաշտոնյան նաև շեշտել է, որ ՇՀԿ երկրների մասնակցությունը զորավարժություններին պետք է համաձայնեցվի յուրաքանչյուր երկրի հետ։

Добавить комментарий