detq

Հայաստանը և նրա հովանավորները պետք է հրաժարվեն Հվ. Կովկասում նոր պատերազմի օջախ ստեղծելու մտադրությունից. Ադրբեջանի ՊՆ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին հաղորդել է Հայաստանի կողմից ծանր զենքեր և կվադրոկոպտեր կիրառելու միջոցով սադրանքներ սանձազերծելու մասին։ Հայաստանի կողմից նման սադրանքները առաջին անգամը չեն և կրում են շարունակական բնույթ։ Հայաստանում ԱՄՆ-ի կողմից զորավարժության անցկացումը, Ֆրանսիայի կողմից մահացու զենքերով Հայաստանին զինելը էլ ավելի են նրան ոգևորում դիմել նման սադրանքների։ Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ Հայաստանը և նրա հովանավորները պետք է հրաժարվեն Հարավային Կովկասում նոր պատերազմի օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ ուղղված այս սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանը իր զինված ուժերի զինանոցում եղած բոլոր զենքերի կիրառմամբ ձեռք է առնելու անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցառումներ։ Հայտարարում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»։

Добавить комментарий

From the author