Опубликовано detq-editor -
ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով Սիրիայի կենտրոնում 11 մարդ է զոհվել

ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով Սիրիայի կենտրոնում 11 մարդ է զոհվել

ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով Սիրիայի կենտրոնում 11 մարդ է զոհվել

Առնվազն 11 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, զոհվել է Սիրիայի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով, որի մեղավորը ԴԱԻՇ խմբավորումն է, հայտնում է կիրակի պատերազմի դիտորդը:

«ԻՊ (Իսլամական պետություն) խմբավորումը շաբաթ հարձակվել է մոտ 75 մարդու վրա, երբ նրանք գետնասունկ էին հավաքում Պալմիրայի շրջանում՝ Հոմսի արևելյան հատվածներում»,- հայտնել է Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Հարձակման հետևանքով զոհվել է «10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մի կին, և (սիրիական) ռեժիմի ուժերի 1 անդամ», ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ մյուսներն անհայտ կորած են համարվում:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել է հարձակման մասին, սակայն ավելի քիչ զոհերի մասին է հաղորդել՝ ասելով, որ ԻՊ-ի «ահաբեկիչները» կրակել են գնդացիրներից և սպանել չորս խաղաղ բնակչի, այդ թվում՝ մեկ կնոջ:

Հարձակման հետևանքով վիրավորվել են ևս տասը, ոմանք գտնվում են ծայրահեղ վիճակում, հավելել է լրատվական գործակալությունը:

Երբ ջիհադիստները 2019 թվականի մարտին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից աջակցվող ռազմական հարձակման հետևանքով կորցրին իրենց տարածքի վերջին կտորները, Սիրիայում ԻՊ-ի մնացորդները հիմնականում նահանջեցին դեպի երկրի արևելքում գտնվող անապատային թաքստոցներ:

Այդ ժամանակվանից նրանք օգտագործել են նման թաքստոցները՝ դարանակալելու քրդերի գլխավորած ուժերին և սիրիական կառավարական զորքերին, մինչդեռ շարունակում են հարձակումներն Իրաքում:

Սիրիական և ռուսական ուղղաթիռները շարունակում են ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի անապատային թաքստոցներին։ Սիրիական հակամարտությունը, որը սկսվել է ժողովրդավարության կողմնակիցների ցույցերի ճնշմամբ, խլել է մոտ 500.000 մարդու կյանք և տեղահանել երկրի նախապատերազմյան բնակչության մոտ կեսը:

 

Добавить комментарий