Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերել իրեն
«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ։
Ադրբեջանական կայքերից մեկը դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։
Այս մասին հայտնում է «1news.az» կայքը։
Ըստ նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին այլ երկրի զինվորականների մասնակցության վերաբերյալ պնդումները որևէ հիմք չունեն։
«44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը քաղաքական աջակցության համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման գործողություններին ոչ մի պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»,- պատասխանել են նախարարությունից։
Добавить комментарий