Հայաստան-Թուրքիա սահմանին մեկնարկել է Ռուբինյան-Քըլըչ 5-րդ հանդիպումը
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը:
Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշված ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:
Добавить комментарий