գբ

Կտրուկ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չի լինի. սահմանի բացում պետք չի սպասել. թուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Աշխարհը կանգնած է կտրուկ փոփոխությունների առջեւ. այս համատեքստում Հարավային Կովկասը սկսում է ստանալ ավելի կարեւոր նշանակություն, քան մինչ այդ ուներ՝ կապված Պեկին-Լոնդոն պրոյեկտի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես կարծում եմ՝ սրանով է պայմանավորված Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպումը, որը, հավանական է թուրքական կողմի որոշումն է»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ակնկալել այդ հադիպումից, Սաֆրաստյանը պատասխանեց. «Ես կտրուկ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չեմ ակնկալում, որովհետեւ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի հայ-թուրքական հարաբերություններում, մինչեւ չստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Թուրքիան այս որոշումից չի հրաժարվի:

Սահմանի բացում այս փուլում պետք չի սպասել, Թուրքիան չի գնա դրան, որովհետեւ արդեն հայտարարել է համապատասխան որոշման մասին: Թուրքիայի համար խաղաղության պայմանագիրը կարեւոր է, քանի որ այն պետք է թղթին հանձնի, լեգիտիմացնի այն արդյունքները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետեւանքով: Դա լեգիտիմացնելուց հետո նոր Թուրքիան առաջ կգնա՝ աչքի առաջ ունենալով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը»:

 

Добавить комментарий

From the author