Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը. Նաստասին
«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև ամուր, կայուն խաղաղության հաստատման օգտին։ Հենց դրան է ուղղված ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որը ես նշեցի Ձեր առաջին հարցին պատասխանելիս։ Դրանք նախատեսում են ամենաբարդ խնդիրների փուլային լուծում, այդ թվում՝ սոցիալական և հումանիտար բնույթի, և երկխոսության մեկնարկ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։
Խոսքը ոչ միայն փախստականների, այլև հուշարձանների պատերազմի շարունակություն թույլ չտալու մասին է։ Այս թեման բազմիցս շոշափվել է նաև նախորդ ճեպազրույցների ժամանակ»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ասում հայ փախստականների վերադարձի մասին։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում ու տարածաշրջանում` գլխավոր համարելով Արևմուտքի ակտիվ գործողությունները, առաջին հերթին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի՝ ոչնչացնելու Հարավային Կովկասում եղած կապերը։
«Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը և այն վերածել լարվածության հերթական օջախի կամ երկրորդ ճակատի ՌԴ-ի սահմաններին»,- ասել է Նաստասինը։
Добавить комментарий