68935

Ռուս սահմանապահները դուրս եկան «Զվարթնոց» օդանավակայանից

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ռուս սահմանապահներն այսօր դուրս են եկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի պաշտոնական միջոցառում, փոխանցում է «Ազատությունը»։

ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին 32-ամյա համատեղ ծառայության համար։

Մարտին՝ իր վերջին ասուլիսում, վարչապետ Փաշինյանն ասել էր, թե հայկական կողմն է դիմել ռուսականին ու տեղեկացրել, որ Հայաստանը բավարար կարողություններ ունի՝ ինքնուրույն իրականացնելու սահմանի հսկողությունը։

Ռուս սահմանապահները, այդուհանդերձ, կշարունակեն իրենց ծառայությունը հայ - թուրքական և հայ-իրանական սահմանին։

 

 

Добавить комментарий

From the author