
Թուրքիայի արտգործնախարարը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ շեշտելով, թե ինչ պայմաններում է դա հնարավոր։
Ըստ «Դետքի»՝ այս մասին հայտնում է թուրքական «Sabah» լրատվական կայքը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Դրական արդյունքի հասնելու համար մենք պետք է պատրաստենք մեր սցենարը։ Այս պահին տեղի ունեցող գործողություններն այդ ուղղությամբ են կատարվում։ Ավարտելու դեպքում (նկատի ունի կարգավորման գործընթացը - խմբ․) դրական սցենարը կիրագործենք։ Այսինքն՝ մենք կարող ենք բացել սահմանը»,- նշել է նա։
Добавить комментарий