ԻՀՊԿ-ն Հանիեի սպանության համար կոշտ պատասխան է խոստանում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կոշտ արձագանքի է արժանանալու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Տարածված հայտարարության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Թեհրանում գտնվող իր նստավայրին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։
ԻՀՊԿ-ի հայտարարությունում այլ մանրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել էր Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը և հանդիպել նրա հետ։
Добавить комментарий