Gyh

Մենք հնարավորություն չենք տա նրանց, ովքեր ցանկանում են մեր տարածաշրջանը վերածել արյան ծովի. էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր կգումարվի երկրի բարձրագույն զինվորական խորհրդի նիստ:

Նշվել է, որ նիստին նախորդելու է մասնակիցների այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։

Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։ 

Էրդողանը նշել է, որ վճռական են մինչև վերջ պաշտպանելու հայրենիքը, ազգը, պետական ​​և ազգային շահերը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները վերջին շրջանում վերածնված ծավալապաշտական ​​նկրտումների դեմ։

«Մենք հնարավորություն չենք տա նրանց, ովքեր ցանկանում են մեր տարածաշրջանը վերածել արյան ծովի, և շարունակելու ենք վստահության աղբյուր լինել մեր ընկերների, ինչպես նաև մեր քաղաքացիների համար»,- ասել է նա։

Добавить комментарий