Опубликовано detq-editor -
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում կմասնակցի Անվտանգության համաժողովին

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցում է Անվտանգության համաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: Այդ մասին հաղորդել են կառավարության լրատվական վարչությունից:

Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը: Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին:

Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Добавить комментарий