Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին Ռուսաստանի աջակցությանը։
Նա ընդգծել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։
Շոյգուն տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր են դրված, և դրանք հաջողությամբ լուծվում են։ Այս համատեքստում նա նշել է «Հյուսիս-հարավ» միջանցքի կենսագործումը` հավելելով, որ այս առումով եռակողմ հիմքի վրա մեծ աշխատանք է կատարվել։
Добавить комментарий