Опубликовано A.Gevorgyan -
egd

Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները խաղաղության հիմնական խոչընդոտն են. Էմիրբեյով

«Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ  Էլչին Էմիրբեյովը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Խոսքը ոչ թե Ադրբեջանի ճնշման տակ Սահմանադրությունը փոխելու մասին է, այլ այն մասին, որ ընտրողները պատասխանեն հարցին՝ խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ Ադրբեջանի հետ նոր հակամարտության հնարավորություն։ Եթե ​​Հայաստանի իշխանություններն այսպես դնեն հարցը, ապա կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, որոնք կմասնակցեն հանրաքվեին, կաջակցի խաղաղությանը»,- ասել է նա։

Ըստ նրա՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ քննարկել են հարցերից ամենավիճահարույցը․ համաձայնել են ավելի ուշ լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը Ադրբեջանի տարածքը կապելու է Նախիջևանի հետ։

«Փոխադարձ համաձայնության հիման վրա մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության պայմանագրից և դրա քննարկումը տեղափոխել հաջորդ փուլ․․․ բայց դեռ կարող ենք տեքստում գրել այն, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ՝ քննարկելու և ապագայում ընդհանուր համաձայնության հասնելու համար»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Добавить комментарий