Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել Սահմանադրությունը. Գևորգ Պապոյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադրություն չունի Ադրբեջանի պահանջով փոխելու իր Սահմանադրությունը։

«Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր Սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։

Добавить комментарий

From the author