27

«Հայորդի» ճամբար․ հայրենիքով լի ժամանց՝ պատերազմում նաhատակված հերnսների երեխաների համար․ «Մեդիահաբ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Հուլիսի 29-ից «Հայորդի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հանքավանում մեկնարկել է ամառային մանկապատանեկան ճամբար, որին մասնակցում են Հայաստանի ու Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների զավակները։

«MediaHub»-ի հետ զրույցում ճամբարի նախաձեռնող թիմից կամավոր Սյուզաննա Սարիբեկյանը նշեց, որ երեխաների ընտրության հարցը հայորդիականների համար եղել է սկզբունքային։

1

«Ճամբարականները պատերազմների ընթացքում մարդկային կորուստ կրած ընտանիքների անդամներ են։ Մեր նախաձեռնող թիմը՝ Վաչե Վարդանյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ երեխաների օրը հագեցած լինի, ու կարծում եմ` հաջողում ենք»,- նշեց նա։

Ճամբարի գաղափարը Վաչե Վարդանյանինն է։ Դեռ 2020 թվականի պատերազմից հետո «Հայորդին» հանդես էր գալիս բարեգործական-հայրենասիրական մի շարք ծրագրերով։ Սյուզաննայի խոսքով՝ նախորդ տարի ևս ճամբարում էին, երբ Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի վրա։

«Բռնի տեղահանությունից հետո ճամբարի տարածքը վերածվեց կացարանի։ Այն տրամադրեցինք անօթևան մնացած մեր հայրենակիցներին, և նրանք երկար ժամանակ բնակվեցին այստեղ։  Բացի դրանից` տեղահանված արցախցիների համար «Հայորդին» բարեսիրական տարբեր նախաձեռնություններ կյանքի կոչեց` օգնության ձեռք մեկնելով դրա կարիքն ունեցող հարյուրավոր ընտանիքների»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Добавить комментарий

From the author