
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի կողմից լուրջ հարձակումներին. Քիրբի
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի կողմից լուրջ հարձակումներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերկայի ձայն»-ը։
«Միացյալ Նահանգները պատրաստվում է Մերձավոր Արևելքում Իրանի կամ նրա վստահված անձանց լուրջ հարձակումներին, որոնք կարող են տեղի ունենալ այս շաբաթ»,- ասել է նա:
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն վերջին օրերին ուժեղացրել է իր տարածաշրջանային ուժերը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում իր գործողություններով տարածաշրջանում մեծացնել լարվածությունը, սակայն Իրանի գործողություններն անպատասխան չի թողնի։
Քիրբին միևնույն ժամանակ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի կողմից հնարավոր հարձակման առնչությամբ մտահոգություն է հայտնել:
Добавить комментарий