
Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Վան Ին նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր ազդեցություն ունեցող երկիր է և Չինաստանի համապարփակ ռազմավարական գործընկերը։ Նա ընդգծել է, որ Չինաստանն անփոփոխ զարգացնում է ռազմավարական հարաբերություններն Իրանի հետ՝ երկարատև հեռանկարի հաշվառմամբ։
Չինաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը` դա միջազգային իրավունքը լրջորեն խախտող արարք որակելով։
Добавить комментарий