Опубликовано G.Avetisyan -
դվաս

Հայաստանը ՌԴ-ում նոր դեսպան ունի

Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին նշված է Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.Գուրգեն Արսենյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- նշված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանի պաշտոնից: 

 

Добавить комментарий