
Ադրբեջանը շարունակում է անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին
«Հայաստանը մշտապես խախտել է գործող միջազգային կոնվենցիաների պահանջները»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը օգոստոսի 16-ին Նախիջևանում տեղի ունեցած «Էկոլոգիական ջրային խախտումները, որոնք խթանում են կլիմայի փոփոխությունը» գիտագործնական համաժողովի ժամանակ։
Այս մասին հայտնում է «Report» կայքը։
Նրա խոսքով` ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներ խախտվել են Հայաստանի կողմից։ Նշել է, թե իբրև Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից իրականացվող օկուպացիոն քաղաքականության բացասական հետևանքներից է երկրի ջրային ռեսուրսների վատթարացումը։
Ըստ գլխավոր դատախազի` դրա արդյունքում Ադրբեջանի բնակչությունը երկար տարիներ զրկվել է Արևելյան Զանգեզուրի ջրային պաշարներից։
Добавить комментарий