Արցախի կորստով Սյունիքի մարզի համար մարտահրավերներն ավելացել են. Կապանի քաղաքապետ
Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը և այսօր Արցախի կորստով Սյունիքի մարզի համար մարտահրավերներն ավելացել են. լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նա անդրադառնալով Կապանից տեսանելի ադրբեջանական դրոշներին՝ ասաց. «Դրոշների առկայությանը մենք ականատես ենք արդեն 2020թ-ի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ զիջեցինք ստրատեգիական բարձրունքները, որոնք զբաղեցրել էինք Կապանի ինքնապաշտանության ժամանակ»։
Նա մեջբերեց Նժդեհի խոսքերը, որ Սյունիքն ու Արցախը ՀՀ-ի ողնաշարն են, առանց որոնց պետությունը լինել չի կարող։
Добавить комментарий