
Ադրբեջանը մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Ադրբեջանը մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն պաշտոնական Երևանի կողմից երկար տասնամյակներ թելադրված բոլոր անհիմն պահանջները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Սա չպետք է լինի հայտարարությունների մակարդակով, դա պետք է արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված տեսքով»,- ասել է նա։
Добавить комментарий