Опубликовано detq-editor -
Իսրայելը կօգնի Ուկրաինային ստեղծել հրթիռային հարվածների նախազգուշացման համակարգ

Իսրայելը կօգնի Ուկրաինային ստեղծել հրթիռային հարվածների նախազգուշացման համակարգ

Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը Կիևում հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Կոհենն ասել է, որ Իսրայելը կօգնի Ուկրաինայի հրթիռային հարվածների վաղ նախազգուշացման համակարգ ստեղծել։

 

«Իսրայելը, ինչպես հայտնել է ավելի վաղ, հաստատապես համերաշխ է Ուկրաինայի ժողովրդի հետ և հավատարիմ է մնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է նա։


Ուկրաինայի արտգործնախարարն իր հեթին շեշտել է, որ գոհ է Կոհենի հետ իրենց զրույցից՝ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը քաջատեղյակ է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարիքների ցանկին։

 

Նկատենք, որ Կոհենի այցը Կիև իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա երկրում ռազմական գործողությունների մեկնարկից հետո:

 

Իսրայելի ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը խոստացել է ընդլայնել Ուկրաինային աջակցությունը և մասնակցել երկրի վերականգնմանը։

Добавить комментарий