125

Ալիևի ու Պուտինի պայմանավորվածությունը կայացել է զրահապատ լիմուզինի մեջ, Բաքվում մոտ մեկժամյա շրջագայության ժամանակ. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պուտինի այցը Բաքու միանշանակ վճռորոշ նշանակություն կունենա հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների առումով: Այս մասին գրում է քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը և հավելում. «Ես կասեի ավելին, փոփոխությունները, որ նկատվում են այս այցի հետ կապված իսրայելա-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ցույց են տալիս, որ այն առավել լայն՝ մերձավորարևելյան նշանակություն ունի:

Այս այցի հետ կապված Հայաստանում ֆանտաստիկ վերլուծականների տարափ է: Իրարամերժ և հակասական մեկնաբանություններ և զարմանահրաշ կանխատեսումներ: Ռուսամետները, արևմտամետները և ի վերջո «հայամետները» եզրակացրին 1. Պուտինը եկել էր, որ Ալիևին թույլ չտա հարձակվել Հայաստանի վրա  2. Պուտինը Բաքվում պլանավորում էր Հայաստանի վրա հարձակումը և Սյունիքի գրավումը 3. Մոսկվա-Բաքու ամրապնդվող առանցքին հակադրել Հաայաստան-Իրան-Հնդկաստան  դաշինքը, իհարկե այդտեղ ընդգրկել նաև Չինաստանին և դիվերսիֆիկացնել ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ազատագրվելով ռուսական ազդեցությունւց:

Այս երեք դարակազմիկ եզրահանգում-կանխատեսումների շուրջ պարզաբանումներ տալը առնվազն հինգ վեց դասախոսության թեմա է և ես իհարկե այս ֆեյսբուքյան հարթակում ի վիճակի չեմ դա անել: Բայց մի հանգամանքի վրա  մեր կարկառուն քաղաքագետների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել:

Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը պետական գործունեության ամենաքողարկված և ոչ հրապարակային ոլորտներն են: Այն ինչ հայտնվում է մամուլում և նույնիսկ բարձրաձայնվում ամենաբարձր պետական մակարդակներով,  հաճախ չեն արտացոլում բուն իրականությունը: Իրականության տաս տոկոսն անգամ հասանելի չէ հանրությանը: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա: Շատ պայմանավորվածություններ և համաձայնություններ այդպես էլ մնում են գաղտնի, որովհետև բանավոր են եղել և չունեն իրավա-պայմանագրային հիմք:

Ինչ են պայմանավորվել Ալիևն ու Պուտինը, գիտեն միայն երկուսով, որովհետև այն կայացել է Ադրբեջանի նախագահի բարձրակարգ զրահապատ լիմուզինի մեջ, Բաքվում մոտ մեկժամյա շրջագայության ժամանակ, որտեղ երրորդ մարդը չի եղել և հաստատ լսողական սարքեր ևս չեն եղել: Այնպես, որ ապագա իրադարձությունները միայն,  ինչ որ բան կլուսաբանեն:

Ես միայն երկու հայտարարության վրա եմ մտորում որոնցից մեկը դրական է մյուսը բացասական: Պուտինը ասաց, որ կխոսի Փաշինյանի հետ, սա լավ է: Լավրովը մեղադրեց Երևանին համաձայնագրերը տապալելու մեջ, սա վատ է: Լավ եղեք: Երբեք մի վիրավորեք միմյանց այլ կարծիք ունենալու համար, ամեն մարդ դրա իրավունքը ունի, դեռ ոչինչ պարզ չէ: Կպարզվի միայն ուկրաինական պատերազմի արդյունքներով»:

 

Добавить комментарий

From the author