Դեսպանահավաք Դիլիջանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել դիվանագների հանդիպումից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին, տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել աշխատաժողովից՝ այն վերնագրելով «Դեսպանահավաք Դիլիջանում»:
Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:
Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:
Добавить комментарий