Опубликовано detq-editor -
«Բերձորի միջանցքի և Հայաստանի սահմանին պետք է անցակետեր ստեղծվեն». Ադրբեջանի նախագահ

«Բերձորի միջանցքի և Հայաստանի սահմանին պետք է անցակետեր ստեղծվեն». Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի եռակողմ հանդիպումից հետո տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում  նշել է,  որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Բերձորի միջանցքի և Հայաստանի սահմանի միջև պետք է անցակետեր ստեղծվեն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Մեր այս առաջարկը տրամաբանական է համարվում թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Սա, անշուշտ, կարևոր գործոն է երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։ Եթե խոսքը սահմանի սահմանազատման մասին է, ապա առանց անցակետերի անհնար է։ Եթե խոսում ենք հաղորդակցությունների բացման մասին, ապա, իհարկե, պետք է անցակետեր ստեղծվեն «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Բերձորի միջանցքի և Հայաստանի սահմանին»,- նշել է Իլհամ Ալիևը։

Добавить комментарий