Опубликовано detq-editor -
Ադրբեջանի բռնապետ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել․ Արտակ Բեգլարյան  Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:  «Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝  ·         ՄԱԿ-ի 1993 թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությու

Ադրբեջանի բռնապետ Ալիևը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել․ Արտակ Բեգլարյան

 

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝

·         ՄԱԿ-ի 1993 թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Ադրբեջանը չենթարկվեց դրանց և շարունակեց պատերազմը։

·         Այդ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի ուժերին են ճանաչում որպես հակամարտության կողմ, բայց ոչ Հայաստանին։

·         Խորհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերով՝ այս ընթացքում Արցախի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներում հաշվառված է միայն 17 մզկիթ, այնինչ Ալիևը պնդում է 67-ի մասին։

·         Մենք դիտավորյալ ոչ մի մզկիթ չենք ավերել, նույնիսկ վերականգնել ենք Շուշիի մզկիթը, ինչպես նաև պահպանել ենք եղածները այնքանով, որքանով կարողացել ենք:

Մնացած կեղծիքներն ու փաստերը կներկայացնեմ մանրամասն գրառումներով ավելի ուշ»:

Добавить комментарий