Опубликовано detq-editor -
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ադանայում գտնվող Ինջիրլիքի 10-րդ տանկային բազայի հրամանատարություն։ Նա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ այցելել է Մարաշում տեղի ունեցած երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։ Նահանգ մեկնել են ցամաքային զորքերի հրամանատարության ուղղաթիռով։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը։

Նրանց ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Բլինքենը նշել է, որ վճռական են տրամադրված Թուրքիային օգնելու հարցում, ցավոք որոնողափրկարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, բայց վերականգնողական աշխատանքները շատ բարդ են լինելու՝ հաշվի առնելով երկրաշարժի հետևանքները։

 

Добавить комментарий