Опубликовано detq-editor -
«Անվտանգության երաշխիքներ խոստանալը «կարևոր կլիներ» Ուկրաինայի և նրա զինվորների բարոյական ոգու համար». Լեհաստանի նախագահ

«Անվտանգության երաշխիքներ խոստանալը «կարևոր կլիներ» Ուկրաինայի և նրա զինվորների բարոյական ոգու համար». Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Վարշավա կատարելիք այցի նախօրեին ասել է «Financial Times»-ի հետ զրույցում։

Ըստ Դուդայի՝ անվտանգության երաշխիքներ խոստանալը «կարևոր կլիներ» Ուկրաինայի և նրա զինվորների բարոյական ոգու համար՝ «առաջացնելով զգացողություն, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իրենց»։

Լեհաստանի նախագահը նաև Սպիտակ տանը կոչ է արել Վարշավա այցի ժամանակ «շատ վճռական արտահայտություններով» հաստատել, որ ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի՝ ցանկացած հարձակում դաշինքի անդամ պետության դեմ դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր մասնակիցների դեմ։ Այս մասին գրել է «Financial Times»-ը։

Добавить комментарий