Опубликовано H.Andreasyan -
1

ՀՀ ԶՈւ զինծառայողները նվաճել են Էլբրուսի ամենաբարձր լեռնագագաթը (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռան` Էլբրուսի ամենաբարձր գագաթը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակերպած «Վերելք հանուն խաղաղության» արշավին մասնակցել են աշխարհի 13 երկրների ԶՈւ հավաքականները ներկայացնող ավելի քան 50 զինծառայողներ։

Էլբրուսի ամենաբարձր գագաթը նվաճած զինծառայողները պատմում են` հպարտություն են զգում, որ կարողացել են կատարել հրամանատարի տված հրամանը:

Հայ սպաները նշում են, որ ցանկացած նման փորձություն փորձառություն ձեռք բերելու և բանակի պատիվը բարձր պահելու ևս մեկ հնարավորություն է։

Video file

Добавить комментарий