Վաղը տրվում է նոր մեկնարկը նոր սահմանադրության և նոր գաղափարների քննարկման. Գրիգոր Մինասյան
Նախնական կա ընկալում, որ 2027-ին է տեղի ունենալու սահմանադրական հանրաքվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ նա նշել է, որ վաղը հանձնաժողովը նիստ կանցկացնի՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման առաջարկը: Առաջարկվել է քննարկել կոնկրետ հոդվածներ, որ կարող են փոխվել ոչ հանրաքվեի միջոցով:
«Նոր գաղափար, նոր միտք է, որը կքննարկենք, արդեն խորհուրդը կորոշի,- ասել է նախարարը, ապա մանրամասնել:- Մինչև այդ ի՞նչն է կարևոր, որ ունենք բավականին ժամանակ, որպեսզի մանրամասն, հանրային քննարկումներով, մասնագիտական հանրույթի հետ աշխատելով, հենցը ինքը՝ խորհուրդը, քանի որ դրանում մարդիկ են, որոնք տարբեր պրոյեկտներում են ներգրավված, հանգիստ կարողանա, փորձագետներ վարձելով, մանրամասն վերլուծել:
Ունենք հարցեր, որոնք արդեն քվեարկել ենք, քննարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու: Կարելի է ասել, որ վաղը տրվում է նոր մեկնարկը նոր սահմանադրության և, ի դեպ, նոր գաղափարների քննարկման»:
Добавить комментарий