Опубликовано D.Guyumjyan -
դետք

​​​​​​​Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային 4․6 միլիարդ շվեդական կրոն՝ 440 մլն դոլար արժեքի օգնության փաթեթ է հատկացրել։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։ 

«Սեպտեմբերի 9-ին Շվեդիայի կառավարությունը ներկայացրել է Ուկրաինային ռազմական օգնության 17-րդ փաթեթը, որը կազմում է 4.6 միլիարդ շվեդական կրոն։ Այն ներառում է նյութական նվիրատվություններ, գնումներ արտադրության կարիքների համար, նյութական միավորներ և ֆինանսական ներդրումներ»,- նշվում է փաստաթղթում։

Հստակեցվում է, որ օգնության փաթեթը ներառում է «Robot System 70» հրթիռային համակարգեր, վեց «CB90» դասի մարտական նավակ և այլն։
 

Добавить комментарий