Опубликовано D.Guyumjyan -
detq

Իսլամական երկրների միասնությունը կդառնա Իսրայելի վերացման բանալին․ Իրանի նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսլամական երկրների միասնությունը կդառնա Իսրայելի վերացման բանալին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Իսլամական երկրների միասնությունը կդառնա սիոնիստական ​​ահաբեկչությունն արմատախիլ անելու բանալին։ Ցանկանում ենք Եվրամիության փորձով շարժվել դեպի իսլամական երկրների սահմանների վերացումը»,- ասել է նա Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ։

Իրաքի նախագահն իր հերթին ողջունել է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ձևավորումն ու նոր փաստաթղթերի ստորագրումը։ Ռաշիդը միաժամանակ դատապարտել է Իրանի տարածքային ինքնիշխանության խախտումը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի, ինչպես նաև Գազայի ու Պաղեստինի բնակիչների սպանությունները։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել էր Իրաք՝ բանակցություններ վարելու հարևան արաբական երկրի իշխանությունների հետ։ 
 

Добавить комментарий