81

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով. Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես նշել է. «Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլև հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես գալու լրիվ այլ` իր համար շահեկան դիրքերից:

Ադրբեջանական հարձակման ուղղությունները պատահական չէին. դրանով նրանք հնարավորություն ստացան ոչ միայն առավել բարենպաստ հատվածներում արդյունավետ պաշտպանական կառույցներ տեղակայելու, ՀՀ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ստանալու, այլև հնարավոր հարձակվողական գործողությունների դեպքում մեկնարկային խոշոր հնարավորություններ ստանալու:

Այդ հարձակման հետևանքով Հայաստանը 2 հարյուրից ավելի զոհ ունեցավ:

Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են»:

Добавить комментарий

From the author