Опубликовано G.Avetisyan -
+8

Ադրբեջանը մինչև «COP29»-ը պետք է ցույց տա, որ անկեղծ խաղաղություն է ցանկանում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրմանը մի պայմանագրի, որ արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: 

«Ֆրանսիան միշտ ձեր կողքին է, Ֆրանսիայում քիչ թեմաներ կան, որոնց դեպքում քաղաքական բոլոր ուղղությունները համաձայն են, Հայաստանը դրանցից մեկն է»,- նշել է նա:

Սեժուրնեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են տարածաշրջանային իրավիճակից. «Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն։ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի «COP29»-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան դա»:

Ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է՝ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում, դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի։

 

Добавить комментарий