Опубликовано detq-editor -
Թուրքիան և ԱՄՆ-ն «սերտորեն աշխատում են» Հարավային Կովկասում լարվածությունը նվազեցնելու համար. Պետդեպարտամենտ

«ԱՄՆ-ն և Թուրքիան «սերտորեն աշխատում են»՝ նվազեցնելու լարվածությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Պետդեպարտամենտը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և թուրք առաջնորդների այսօրվա բանակցություններից առաջ:

Թուրքիան «անվտանգության կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար» և Եվրոպայում, Աֆրիկայում ու Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ուժերի հետ միասին նպաստում է միջազգային անվտանգությանը։

«Թուրքիան սահմանակից է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Իրանին, Իրաքին և Սիրիային ու առանցքային գործընկեր է շրջակա տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները և Թուրքիան սերտորեն աշխատում են Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը նվազեցնելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան և ձգտում են խաղաղության Բալկաններում ու Հարավային Կովկասում»,- ասված է Պետդեպարտամենտի տեղեկագրում։

Добавить комментарий