Опубликовано detq-editor -
«Ուկրաինան ավելի շատ զինամթերք է ծախսում, քան արտադրում է Արևմուտքը». Ստոլտենբերգ

«Ուկրաինան ավելի շատ զինամթերք է ծախսում, քան արտադրում է Արևմուտքը». Ստոլտենբերգ

«Ուկրաինան այսօրվա դրությամբ ավելի շատ զինամթերք է ծախսում, քան դրանց արտադրության ծավալն է արևմտյան երկրներում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN հեռուստաալիքի երկուշաբթի օրվա հարցազրույցում։

«Մենք այդ մասին նշել ենք և լիովին բաց ենք եղել այդ հարցում։ Զինամթերքի ծախսն ավելին է, քան մեր արտադրությունը։ Առայժմ մենք օգտագործել ենք առկա պաշարները, բայց մենք պետք է ավելացնենք արտադրությունը»,- ասել է քարտուղարը։

Ստոլտենբերգը նաև կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանին՝ նշելով նրա զգալի մարդկային ռեսուրսների մասին. «Քանակն ինքնին արդեն որակ է։ Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»։

Добавить комментарий