478965

Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. Արմեն Գրիգորյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Վերջին չորս տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է,  Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Եթե 2020-ին ռամզարդյունաբերությանը տրվող բյուջեն, այսինքն պատվերը X գումար է եղել, ապա վերջին 4 տարիներին այդ գումարը 100 անգամ ավելացել է: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծավալի է մեծացել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ այդ թիվը բերել է իր հետ բազմաթիվ խնդիրներ, բայց համոզմունք հայտնեց, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու է մարսել այդ ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու ՀՀ ապահովման ճարտպետության կառուցմանը:

 

Добавить комментарий

From the author