
Մեկ տարի առաջ Արցախը հայաթափվեց
Մեկ տարի առաջ Արցախը հայաթափվեց: Ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, որտեղ ապրել են հազարամյակներով և որտեղ եղել է ամեն ինչ, բայց ոչ երբեք հայաթափում՝ անգամ ամենադժնդակ ժամանակներում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, հայաբնակ Արցախի երկարատև շրջափակումից հետո, Ադրբեջանի իշխանությունները ռազմական գործողություն սկսեցին, որը կոչված էր ահաբեկելու խաղաղ բնակչությանը և ստիպելու նրանց լքել իրենց տները։ Շրջափակումը, ինչպես նաև հայ բնակչության տեղահանությունը արժանացավ միջազգային կազմակերպությունների ալարկոտ արձագանքին։
Ընդհակառակը, եվրոպացի շատ պաշտոնյաներ, չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ հանցավոր գործողություններին, առաջնորդվելով եսասիրական նպատակներով, շարունակում էին Բաքվին անվանել ռազմավարական կարևոր տնտեսական գործընկեր, որն ըստ էության «կանաչ լույս» դարձավ Լեռնային Ղարաբաղի բռնակցման համար։
Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի անվտանգության ուժերի ստորաբաժանումները բառացիորեն հայերին վտարեցին քաղաքներից ու գյուղերից։ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ավելի քան հարյուր հազար հայեր լքել են հանրապետությունը, ևս մի քանի տասնյակ հազարներ չեն կարողացել վերադառնալ իրենց տները և հաստատվել են Հայաստանում ու այլ երկրներում։ Ծերերը, կանայք և երեխաները մի քանի օր անցկացրել են ճանապարհին։ Տասնյակ տարեցներ չեն կարողացել տանել իրենց տունը կորցնելու ու երկար ժամեր ճամփորդելու սարսափը։ Շատ արցախցիներ լքել են իրենց տները առանց որեւէ բան վերցնելու, ոմանք նույնիսկ ոտաբոբիկ։
Տեղի ունեցածը բռնի տեղահանում է, որը հանդիսանում է Արցախը հայկական պատմությունից և ինքնության բոլոր մնացորդներից մաքրելու Ադրբեջանի ցեղասպան ծրագրի մի մասը, վկայում է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը՝ անդրադառնալով հայերի՝ իբր «կամավոր» Արցախը լքելու մասին ադրբեջանական թեզին: Ինստիտուտն ուղեցույց է հրապարակել, որտեղ ապացուցում է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի անմարդկային և սարսափելի գործողությունների հետ կապված մի շարք քարոզչական թեզերի անհիմն լինելը:
Добавить комментарий