դետք

Իրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ․ Իրանի նախագահ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը վստահեցրել է, որ Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ։

Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանն ասել է Թեհրանում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Տասնչորսերորդ կառավարությունն ակտիվորեն հետևելու է շարունակվող համագործակցությանը և երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումներին»,- ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա մշտական, շարունակական և երկարաժամկետ հիմունքներով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը կարող են թուլացնել նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը։
 

Добавить комментарий

From the author