detq

Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարեն․ լրատվամիջոցներ

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի շրջանակում բանակցություններ կվարի մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հաղորդում է թուրքական «Sabah» թերթը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի բազմաթիվ առաջնորդների հետ՝ նրանց մեծ մասին ընդունելով Նյու Յորքի թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը»»,- գրում է պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Թուրքիայի նախագահը կհանդիպի նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Добавить комментарий

From the author