Опубликовано D.Guyumjyan -
detq

Ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք․ Փեզեշքիան 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք։  Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանն ասել է Իրանի զինված ուժերի զորահանդեսի արարողության ժամանակ։

«Այսօր մենք խստորեն հայտարարում ենք ողջ աշխարհին, որ բացի մեր երկիրը պաշտպանելուց` իսլամական երկրների միասնության և համախմբվածության միջոցով մենք կարող ենք պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում և մեր պատիվն ու հպարտությունը ցույց տալ ամբողջ աշխարհին։

Այս միասնության շնորհիվ մենք կկարողանանք զսպել զավթողին` արյունարբու և հանցագործ Իսրայելին, որը չի խնայում կանանց, տղամարդկանց կամ երեխաներին։ Եթե ​​մենք միասնական լինենք և միավորենք ուժերը, Իսրայելը չի ​​կարողանա շարունակել իր հանցագործությունները»,- շեշտել է նա։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանի իշխանությունները շարունակելու են նպաստել երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։

Добавить комментарий