hyuj

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Հայաստանին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Նյու Յորքում սեպտեմբերի 10-ից մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը։ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների առանցքային իրադարձությունն ավանդաբար բարձր մակարդակի շաբաթն է, որի ընթացքում պետությունների ղեկավարներն ու նախարարներն ամեն տարի հանդիպում են և բարձրաձայնում կարևոր թեմաները: Ամենամյա քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից 28-ը, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին։ 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Նյու Յորք։ ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանին` նշելով, որ իրենք աջակցում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունեն, որ աշխատանքը հնարավորինս շուտ դրական ավարտ կունենա, ապա ընդգծել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ևս դրական քայլեր են ձեռնարկվել։

Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։ 

Ըստ Էրդողանի՝ հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը դրական ազդեցություն կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

 

 

 

Добавить комментарий

From the author