սվդ

ՀՀ-Կիպրոս ռազմական համագործակցությունն ամրապնդելու ներուժ կա. Պապիկյանն ու Պալմասը հայտարարությամբ են հանդես եկել

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսն անելու են հնարավորը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերիներին համատեղ ջանքերով դիմակայելու համար: Պապիկյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։

«Երկուստեք ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասել է Պապիկյանը։

Վասիլիս Պալմասն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Կիպրոսի ամուր կապերի ու համագործակցության առկայությունը։

«Կիպրոսը և Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից ու զարգացող հարաբերությունններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը»,- ասել է Պալմասը՝ շեշտելով, որ կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը։

 

 

Добавить комментарий

From the author