786354

Էրդողանի կինն էր, որ առաջարկեց հայ ռազմագերիներին «կամաց-կամաց» հանձնել՝ կորզելով զիջումներ Հայաստանից. թյուրքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Այսօր մամուլում տեսանյութ տարածվեց, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ինչպես է մտերմիկ շփվում Թուրքիայի նախագահ Էրդողանի կնոջ հետ՝ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից տրվող ընդունելության ժամանակ:

Անդրադառնալով այս հանդիպմանը՝ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում  գրում է. «2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրուցի էին բռնվել ավտոբուսում:

Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:

Զա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:

Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած: 

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում»:

 

Добавить комментарий

From the author