21

Ադրբեջանական կողմը քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չէ». ադրբեջանագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «2020-ից սկսած` ՀՀ իշխանություններին հարող քաղաքական ու «փորձագիտական» շրջանակները հստակ պատվերով առավոտից երեկո քարոզում են, որ ԼՂ-ն պետք է հանձնել, որ Ադրբեջանի ցանկությունները պետք է բավարարել, որ թույլ ենք ու անկարող, բայց չեն ասում, որ իրենց այդ «խորհուրդների» իրագործումը բերելու է նոր պատերազմի, որտեղ վտանգվելու է Հայաստանի ինքնիշխանությունը։ 

Հատուկ այդ քարոզիչների համար ադրբեջանական կողմը դեռևս քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չէ»։ Նյութի մեջ բառացի նշված է. «Հայաստանի հետ դիմակայությունը չի ավարտվի հաջորդ շաբաթ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ սպառազինված մնա՝ և ուղիղ, և փոխաբերական իմաստով»։ 

Հիմա հարց՝ ինչպե՞ս է պատահում, որ «խեղճիզմի» քաղաքականություն իրականացնողներին Բաքվում տեսնում են որպես «ռևանշիստ»»:

Добавить комментарий

From the author