դետք

Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ոլորտի մասին հուշագիր է ստորագրվել

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։

Նա նշել է, որ «AS Holdings»-ը և նրա դուստր ընկերությունը՝ «Ari Arms»-ը, միջազգային ընկերություններ են, որոնք մասնագիտացած են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև զենքի արտադրության և մշակման ոլորտում, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ադրբեջանական «Azersilah»-ի հետ:

«Այս անփոխարինելի գործընկերությունը մերձեցնում է երկրները, նպաստում համատեղ զարգացմանը և անկախության ու ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին: Ստորագրման արարողությանը ներկա էին տարբեր նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք»,- ասել է դիվանագետը։

Добавить комментарий

From the author